Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջենիֆեր Լոուրենսը Սփիլբերգի նոր ֆիլմում զինվորական լուսանկարչի Է մարմնավորելու

Ջենիֆեր Լոուրենսը Սփիլբերգի նոր ֆիլմում  զինվորական լուսանկարչի Է մարմնավորելու

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր եւ պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը պատրաստում Է նոր ֆիլմի նախագիծ, որում գլխավոր դերը կկատարի Ջենիֆեր Լոուրենսը: Կինոնկարի հիմքում ընկած Է զինվորական ֆոտոթղթակից Լինսի Ադարիոյի It’s What I Do: A Photographer’s Life Of Love And War հուշերի գիրքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին: Ռելիզի ամսաթիվն առայժմ չի ճշտվում:

Բացի Լոուրենսից, կինոժապավենում խաղալու Է Ռիզ Ուիզերսփունը: Նախագծին նաեւ կմիանա ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին, որը գլխավոր դերում հույս ուներ հաստատել Նատալի Փորթմանին: Բանակցություններ են վարվում դերասաններ Ջորջ Քլունիի եւ Գրանտ Հեսլովի հետ, (որը կարող Է հանդես գալ նաեւ որպես սցենարիստ): 

Ինչպես պարզաբանում Է Deadline-ը, 41-ամյա Ադարիոն եղել Է բազմաթիվ թեժ կետերում, այդ թվում՝ Կուբայում, Աֆղանստանում, Իրաքում, Կոնգոյում եւ Պակիստանում: Նա համագործակցել Է The New York Times հանդեսի եւ թերթի հետ, աշխատել Timeում, Newsweek-ում, National Geographicում եւ Reuters-ում: 2009 թվականին լուսանկարիչը Պուլիտցերյան մրցանակ Է ստացել «միջազգային ռեպորտաժ» կատեգորիայում:

Variety-ն ճշտում Է, որ ներկայում Սփիլբերգն ավարտում Է աշխատանքը DreamWorks մարտական թրիլերի վրա, որտեղ նկարահանվել Է Թոմ Հենքսը: Նախագծի անվանումը չեն հրապարակում, բայց սպասվում Է, որ այն Էկրան կբարձրանա 2015 թվականի հոկտեմբերին: Բացի այդ, ռեժիսորը զբաղվում Է Ռոալդ Դալի BFG մանկական գրքի ադապտացմամբ:

Նշվում Է, որ Ջենիֆեր Լոուրենսն այժմ նկարահանվում Է Դեւիդ Ռասելի «Ջոյ» դրամայում, որի ռելիզը նշանակված Է 2015 թվականի դեկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]