Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանի ուտելիքներն իրենից առաջ համտեսում են թունավորումը բացառելու համար

Էրդողանի ուտելիքներն իրենից առաջ համտեսում են թունավորումը 
բացառելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատում է երկրի նոր սուլթանը լինելու իր հավակնությունները. հայտնի է դարձել, որ Էրդողանին հրամցվող ուտելիքը և խմիչքները նախապես փորձվում են հատուկ համտեսողների կողմից, որպեսզի դրանք հանկարծ թունավորված չլինեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անկարայի պատգամավոր Ջևդեթ Էրդոլը:

Նա տեղեկացրել է, որ նոր նախագահական պալատում կա հինգ մարդուց բաղկացած հատուկ «շտապօգնության անձնակազմ», որը օրվա 24 ժամը հետևում է Էրդողանի ուտելիքների և խմիչքների անվտանգությանը:

Էրդոլի հավաստմամբ` մանրամասն հետազոտության են ենթարկվում բոլոր մթերքները և հեղուկները, որոնք հրամցվելու են Էրդողանին` բացառելու դրանցում թույնի, ռադիացիայի, վտանգավոր բակտերիաների առկայությունը:

«Այսօր աշխարհում սպանություններն արվում են ոչ թե զենքերի, այլ նման ճանապարհներով` մասնավորապես ուտելիքի միջոցով: Այս անձնակազմում կան սննդի ոլորտի մասնագետ-բժիշկներ: Վերցվող նմուշները հետազոտվում են ոչ միայն Ստամբուլի, այլև Անկարայի լաբորատորիաներում: Նախատեսում ենք մի լաբորատորիա էլ բացել նախագահական պալատում»,- ասել է Էրդոլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]