Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը մնացել է անտուն և օգնության կարիք ունի

Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը մնացել է անտուն և օգնության կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության անդամ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը և նրա բազմանդամ ընտանիքը ծանր կացության մեջ են հայտնվել: Նրանք զրկվել են իրենց ժանակավոր կացարանից` մնալով  անօթևան: Իրենց խնդրի մասին հանրությանն իրազեկելու և օգնություն խնդրելու ակնկալիքով` գրողն ու իր գրչակից ընկերները հանդիպեցին լրագրողների հետ և ներկայացրեցին խնդրի էությունը:

Հովհաննես Ղազարյանի խոսքով` այն կացարանը, որտեղ նրանք ապրել են 2001 թվականից ի վեր, իրեն է տրամադրել  ընկերներից մեկը` Արտաշես Սարգսյանը, ով, սակայն, 2013 թվականի աշնանը մահացել է, և նրա կինն այժմ ցանկանում է վաճառել այդ տարածքը: «Առաջին բնակարանս կորցնելուց հետո 1997 թվականին ես ընտանիքիս հետ տեղափոխվել էի Քաշաթաղի ազատագրված տարածքներում ապրելու, սակայն մի քանի տարի անց հանդիպեցի Արտաշեսին, ով ինձ առաջարկեց ապրել Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող իր տարածքում, որտեղ նաև փոքրիկ շինություն կա: Մենք տեղափոխվեցինք այդ տարածքը, որը նախկինում եղել էր Աբովյանի ջերմատնային համալիրը, սակայն սեփականաշնորհվել և պատկանում էր Արտաշեսին: Այս տարիների ընթացքում մենք ապրել և աշխատել ենք այդ տարածքում, իսկ Արտաշես Սարգյանը խոստացել էր, որ այդ տարածքն անհատույց է տրամադրում մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ղազարյանը: Նրա խոսքով` իր ընտաիքն աշխատել է Սարգսյանների համար, մշակել են հարակից տարածքի այգիները, վերակառուցել են տունը` դարձնելով 4-սենյականոց:

Բանաստեղծի ընկեր Վանուշ Շերմազանյանը հայտնեց, որ Հովհաննես Ղազարյանն իր որդիների հետ հսկել է այդ տարածքը և աշխատել այն պայմանով, որ 2000 քմ հողատարածքը և տունը մնալու են իրեն: «Սակայն ներկայում այդ տարածքի տիրոջ կինը ցանկանում է վաճառել տունն այլ անձի, իսկ Հովհաննեսը այն գնելու հնարավորություն չունի: Կարծում եմ, եթե յուրաքանչյուրս կարողնանք մեր հնարավորության չափով օգնել իրեն, նա և իր 14 անդամից բաղկացած ընտանիքը անօթևան չեն մնա »,- ասաց Շերմազանյանը:

Հովհաննես Ղազարյանն էլ հավելեց, թե իր միակ խնդրանքն այն է, որ իրեն ժամանակ տրվի, մինչև կարողանա ընտանիքի համար նոր կացարան գտնել կամ գնել այդ տարածքը: Նա նշեց, որ իրեն օգնության ձեռք է մեկնել փաստաբան Արտակ Սարգսյանը, ով առաջարկել է պաշտպանել իր շահերը դատարանում, սակայն բանաստեղծը չի մտածում դատարան դիմելու մասին:  «Չեմ ցանկանում դիմել դատարան և այդ կերպ լուծում տալ հարցին: Բայց չեմ էլ ուզում տեղահանվել իմ հող ու ջրից»,- ասաց նա:

Հովհաննես Ղազարյանի գրող ընկերները բանաստեղծին օգնելու համար հաշվեհամար են բացել: Պատմության մասին տեղյակ է նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով դիմել է Տարածքային կառավարման նախարարություն` Ղազարյանի ընտանիքին ժամանակավոր տնակ հատկացնելու խնդրանքով, սակայն դեռ պատասխան չի ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]