1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում զինվորի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արցախում զինվորի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. մարտի 2-ին`ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]