Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանության հետևանքով զոհված գրողների ստեղծագործությունները կամփոփվեն անթոլոգիաներում

Ցեղասպանության հետևանքով զոհված գրողների ստեղծագործությունները 
կամփոփվեն անթոլոգիաներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհ հայ դասական գրողների գործերը կհրատարակվեն ժողովածուներով:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ անթոլոգիաները լույս կտեսնեն մի շարք լեզուներով:   

«Զոհված գրողների ստեղծագործությունները պետք է թարգմանվեն գերմաներեն, ֆրանսերեն , անգլերեն և ռուսերեն: Դրանց թվում են Վարուժանի, Սիամանթոյի գործերը: Անթոլոգիաները պետք է հրատարակվեն այս տարվա ընթացքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը: Նա տեղեկացրեց, որ ցանկություն կա նաև այս գրողներին Նոբելյան մրցանակի ներկայացնել:

ՀԳՄ նախագահը վստահ է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն: «Մեր դասական գրողների ցեղասպանության թեմայով գործերի մի մասը ևս պետք է թարգմանվի, վերահրատարակվի»,-հավելեց նա: Միլիտոնյանի խոսքով՝ ցեղասպանության առաջին զոհերը հենց գրողներն են եղել, և մենք պիտի գնահատենք ու կարևորենք մեր մեծերի արածը:  

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]