Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական և քրդական ուժերը Հասաքեում պայքարում են ԻՊ-ի դեմ

Սիրիական և քրդական ուժերը Հասաքեում պայքարում են ԻՊ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքեի մարզում սիրիական և քրդական ուժերն առանձին-առանձին հարձակումներ են իրականացրել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիացի ակտիվիստների խոսքով, սիրիական ուժերը քրդական ինքնապաշտպանական ուժերից առանձին հարձակումներ են գործել ԻՊ-ի դեմ մարզի տարբեր շրջաններում: Նրանց հաջողվել է ազատագրել Ղամիշլի և Հասաքե քաղաքների միջև գտնվող 23 գյուղեր ԻՊ-ի դեմ մղած եռօրյա թեժ պայքարի արդյունքում:

Քրդական ինքնապաշտպանական ուժերի մամուլի քարտուղար Ռիդուր Խալիլը պարզաբանել է, որ քրդական ուժերը ԻՊ-ի դեմ կռվել են երկու ճակատով, որոնցից մեկը` Թել Թամարի շրջակայքում, մյուսը՝ Հասաքե և Ղամիշլի քաղաքների միջև գտնվող Թել Բարաք գյուղի մերձակայքում: Քրդական ուժերը կռվել են շրջանի քրիստոնյա զինյալների հետ համագործակցելով:
Հասաքեի մարզը գտնվում է Իրաքի և Թուրքիայի սահմանների մերձակայքում:

Ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, ԻՊ-ն հարձակում էր գործել Հասաքեի մարզի գյուղերի վրա՝ առևանգելով ավելի քան 200 քրիստոնյա ասորիների: Ահաբկիչներն այրել են տներ, եկեղեցիներ: Գյուղացիները ստիպված լքել են իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով ավելի ապահով վայրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am