Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հետաքննությունը, ի թիվս այլ վարկածների, քննում է Նեմցովի սպանությունը չեչեն զինյալների կողմից

Հետաքննությունը, ի թիվս այլ վարկածների, քննում է Նեմցովի սպանությունը չեչեն զինյալների կողմից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորիս Նեմցովի սպանության գործով զբաղվող միավորված հետաքննչական բրիգադը մի շարք ապացույցներ ունի, որ ռուս քաղաքական գործչի սպանությանը մեղսակից են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:

Օպերատիվ աշխատողներն ստուգում են տեղեկատվությունն այն մասին, որ Բորիս Նեմցովին սպանելու Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերը կատարել են չեչեն զինյալները, այսպես կոչված Ջոհար Դուդաեւի անվան գումարտակից, որն Ուկրաինայի հարավ-արեւելքում կռվում է ուկրաինացի ուժայինների կողմում: Հանցագործության կազմակերպիչները կարող էին լինել այդ ջոկատի մասնակիցներ՝ ամուսիններ Ադամ Օսմաեւը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման գործի ֆիգուրանտ) եւ Ամինա Օկուեւան:

Աղբյուրի խոսքով՝ չեչեն զինյալները, կատարելով ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերը, այդ կերպ վրեժ էին լուծում իրենց պարագլխի՝ Իսա Մունաեւի մահվան համար, որը զոհվել է Դոնբասում մարտական գործողությունների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]