Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գոռավան համայնքն ունի հիմնանորոգված վարչական շենք

Գոռավան համայնքն ունի հիմնանորոգված վարչական շենք

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ աշնանը հիմնանորոգվել, արդիական չափանիշների է բերվել Արարատի մարզի Գոռավան համայնքի գյուղապետարանի երկհարկանի վարչական շենքը: Այն վերջին անգամ շինարարի երես էր տեսել շուրջ 50 տարի առաջ: Իսկ այս տարիներին կատարվել էին միայն մասնակի հարդարման աշխատանքներ:

 Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը` մինչ գյուղապետարանի աշխատակիցները մուտք կգործեին շենք եւ կվերսկսեին իրենց աշխատանքը, Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց հիմնանորոգված շենքի օրհնության կարգը:

Գյուղապետարանն ունի 12 սենյակ, հանդիսությունների սրահ` ապահովված ամբողջովին նոր փափուկ եւ կոշտ գույքով` ինչը, աշխատանքային պայմանները հարմարավետ դարձնելուց բացի, կնպաստի համայնքի անդամների արագ սպասարկմանը: Ունի համացանց, յուրաքանչյուր սենյակ ապահովված է համակարգչով. սա օգնում է գյուղացիների հիմնախնդիրների, դիմումների օպերատիվ լուծմանը: Շենքն ունի ջեռուցման համակարգ, նորացված սանհագույց:

Աշնանը խճապատվել է գյուղապետարանի ճանապարհը: Բազիկյանի տվյալներով`  այդ ճանապարհը հետագայում նաեւ կասֆալտապատվի: Գյուղապետարանամերձ հրապարակում արդեն սկսվել են կանաչապատման աշխատանքները: Առաջիկայում կտնկվեն ծառեր, թփեր, կստեղծվեն սիզամարգեր: Նորացվել են գյուղապետարանամերձ ճանապարհի եզրաքարերը, նորոգվել ու կանաչապատվել մայթերը, բետոնոպատվել փողոցով անցնող ջրատարը:

Նախատեսված է, որ այս տարի կասֆալտապատվի նաեւ դպրոց տանող 200 մ երկարությամբ ճանապարհը: Իսկ Վեդիի ջրամբարի շինարարությամբ կբացվեն նոր աշխատատեղեր:

Գյուղի երիտասարդներն ունեն մարզահրապարակ, սպորտդահլիճ, մշակույթի տանը գործում է «Լույս» պարային համույթը: Գյուղապետն ասաց, որ համայնքում կենսաբանական աճը շարունակվում է, ինչի շնորհիվ 2014 թվականին մանակապարտեզում բացվել է երրորդ խումբը, իսկ դպրոցը նոր ուսումնական տարում կունենա երկու առաջին դասարան: Գյուղը գազաֆիկացված է, ունի բարեկարգ դպրոց ու մանկապարտեզ: Բոլոր փողոցներն ունեն գիշերային լուսավորվածություն: Գոռավան համայնքը Վեդիի հետ կապող կամուրջը նույնպես լուսավորված է, ասֆալտապատված են գյուղի կենտրոնական փողոցները:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]