Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիեւ

Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիեւ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հանգուցային վկան՝ ուկրաինացի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան, Մոսկվայից մեկնել է Կիեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը: Նրա խոսքով՝ Դուրիցկայային ուղեկցում է նրա փաստաբանը:

«Մոսկվայում Ուկրաինայի դեսպանությունն ապահովել է անհրաժեշտ ամբողջ աջակցությունը հայրենիք նրա վերադառնալու համար»,- ասել է Պերեբիյնիսը:

Ավելի վաղ աղջկա փաստաբանը՝ Վադիմ Պրոխորովը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Դուրիցկայան հոգեկան ծանր վիճակի պատճառով ստի դետեկտոր չի անցնի ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեում:

Ուկրաինայի քաղաքացուհի Աննա Դուրիցկայան, որը փետրվարի 28-ի գիշերը ուղեկցում Էր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, մարտի 2-ին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ նրա սպանության պահին չի տեսել մարդասպանին, քանի որ նա մոտեցել Է թիկունքից: «Ես չգիտեմ, թե որտեղից մոտեցավ մարդասպանը: Ես չտեսա, որովհետեւ դա տեղի Էր ունենում իմ թիկունքում»,- ասել Է Դուրիցկայան: Նա նշել Է, որ ողբերգության երեկոյին ոչ իր, ոչ Էլ իր ուղեկցի նկատմամբ որեւԷ լրտեսում չի նկատել:

Դուրիցկայան նաեւ հայտարարել Է, որ ոչ ոք հիմքեր չուներ քաղաքական գործչին սպանելու խանդի հողի վրա: «Ես չեմ կարծում, թե կարող Է նման պատճառ լինել»,- ասել Է նա եւ հավելել, որ ո՛չ ինքը, ո՛չ Էլ Նեմցովը ոչ մի կարգի սպառնալիքներ չենք ստացել այդ պատճառով:  Դուրիցկայան նշել Է, որ չի կարող ներկա լինել Նեմցովի հուղարկավորությանը: «Ես չեմ կարող դուրս գալ: Ամենայն հավանականությամբ ես չեմ գնա»,- հայտարարել Է նա: Ավելի ուշ նա ճշտել Է, որ Նեմցովին հրաժեշտ տալու անարարողությանը չի գնալու, քանի որ «ինքն Է նման որոշում ընդունել»:

Բորիս Նեմցովին գնդակահարել են փետրվարի 27-ին ժամը մոտավորապես 23:00-ն, երբ նա Դուրիցկայայի հետ քայլում Էր Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջով: Հետաքննությունը քննարկում Է մի քանի վարկած, որոնց թվում են ինչպես քաղաքական, այնպես Էլ կենցաղային վարկածներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]