Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վայոց ձորի քննչական վարչության վարչական շենքը վերակառուցվել է

Վայոց  ձորի քննչական վարչության վարչական շենքը վերակառուցվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարչական շենքը վերակառուցվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Շենքն ունի հիմնովին նոր մուտք, վերանորոգվել են աշխատասենյակները եւ ապահովվել աշխատանքային անհրաժեշտ պայմաններով, տեխնիկայով։ Հաշվի առնելով անչափահասների հարցաքննության առանձնահատկությունները՝ վարչության վարչական շենքում նախատեսվել է անչափահասների հարցաքննության առանձին սենյակ։ Նման սենյակներ նախատեսվում է կառուցել բոլոր տարածքային ստորաբաժանումներում։

Նախամուտքում գործում է անցագրային կետ, որտեղ կա «Դիմումների, բողոքների և առաջարկությունների արկղ», ինչպես նաև՝ քաղաքացիների ընդունելության օրերի մասին ծանուցում։ Շենքային նոր ու բարեկեցիկ պայմանները կօգնեն առավել արդյունավետ իրականացնել մարզային քննչական ստորաբաժանման առջև դրված գործառույթները:

Վարչության նստավայրի հասցեն է` Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Միկոյան 18:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]