Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի բարեգործական 3 ճաշարաններ է հաճախում 201 կարիքավոր

Գեղարքունիքի մարզի  բարեգործական 3 ճաշարաններ է հաճախում  201 կարիքավոր

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 10 տարի է, ինչ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` Գեղարքունիքի մարզի երեք քաղաքային համայնքներում  գործում են բարեգործական ճաշարաններ: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, իրենց գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցվել է ճաշարանների գոյության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ճաշարանները գործում են մարզի 3 քաղաքային համայնքներում` Գավառում, Սեւանում եւ Ճամբարակում:  Ճաշարան են հաճախում են ինչպես անապահով, այնպես էլ հաշմանդամություն ունեցող  201 անձինք, ովքեր չունեն շարժվելու խնդիր, իսկ շարժվելու խնդիր ունեցող հաշմանդամների համար կատարվում է սննդի առաքում: Ճաշարանների գործունեությունը իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով եւ Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքների համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]