Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«ՎԿոնտակտե»-ում գնչուներին վիրավորող մեկնաբանության համար երիտասարդին ազատազրկում է սպառնում

«ՎԿոնտակտե»-ում գնչուներին վիրավորող մեկնաբանության համար 
երիտասարդին ազատազրկում է սպառնում

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԿոնտակտե»-ում գնչուներին վիրավորող մեկնաբանության համար Կալինինգրադի բնակչին սպառնում է 2 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, 2013թ. մարտին Կալինինգրադում բնակվող մի երիտասարդ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում տեղադրված «Գնչուները պահանջել են Կալինինգրադում վերականգնել գնչուական գյուղը» վերնագրով հոդվածի քննարկումների բաժնում տեսակետ է հայտնել, որն, ըստ դատախազության, արտահայտել է բացասական վերաբերմունք գնչուների հանդեպ: Ներկա դրությամբ` 21-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք` ատելության տարածման եւ մարդկային արժանիքների նվաստացման հատկանիշով: Համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի` եթե դատարանը երիտասարդին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է 2 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]