Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները բռնության գործադրմամբ քաղաքացուն հարկադրել են ընդունել չկատարած մի շարք հանցագործություններ

Ոստիկանները բռնության գործադրմամբ քաղաքացուն հարկադրել են ընդունել 
չկատարած մի շարք հանցագործություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, պաշտպանը, մասնավորապես, հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ  հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց:

Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հրակադրել են խոստովանական բացատրություն և ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:

Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]