Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարսելոնայում բացվեց Համաշխարհային բջջային կոնգրեսը

Բարսելոնայում բացվեց Համաշխարհային բջջային կոնգրեսը

ԲԱՐՍԵԼՈՆԱ, 2 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում բացվեց Համաշխարհային բջջային կոնգրեսը (Mobile World Congress), որին այս տարի մասնակցոմ են համաշխարհային ճանաչում ստացած մոտ 1800 մասնակից կազմակերպություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տարվա միջոցառման կիզակետը կդառնա Ericsson-ի կողմից հայտարարագրված 5G բջջային ցանցերի շնորհանդեսը:

2006 թվականից փետրվար-մարտ ամիսներին իսպանական Բարսելոնա քաղաքը, բավականին ոչ զբոսաշրջիկային ժամանակահատվածում, վերածվում է բջջային կապի տարբեր ենթաոլորտներում մասնագիտացված աշխարհի լավագույն կազմակերպությունների հավաքատեղիի: Ամբողջ աշխարհը սպասում է այս օրերին, որպեսզի հնարավորություն ունենա մոտիկից ծանոթանալու գալիք տարվա ընթացքում ներկայացվելիք գիտատեխնիկական նորույթներին:

«Աշխարհն իսկապես վերածվում է ցանցերի հասարակության (Network society), որոնք ներթափանցում են մեր կյանք, և ամպային տեխնոլոգիաները սրընթաց դառնում են էլ ավելի պահանջված: Այդ իսկ առիթով Ericsson-ի հետ մենք կարևորում ենք այդ հանգամանքը և համագործակության շնորհիվ նպատակ ունենք վերափոխել ցանցային ենթակառուցվածքը, հեռահաղորդակցույթան արագությունը ամպի և տվյալների կենտրոնի միջև», - քառօրյա կոնֆերանսի բացման ելույթի ընթացքում նշեց Intel-ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայն Կռազանիչը:

Կոնգրեսի ընթացքում խոշոր կազմակերպությունների ղեկավարները հնարավորություն ունեն ներկա գտնվելու փակ հանդիպումների և քննարկումների, որոնց այս տարի մասնակցելու և ելույթով հանդես է գալու  Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Ինչպես նաև կոնգրեսի հսկայական ցուցասրահների տարածքում յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է իր կազմակերպության կողմից այս տարի հայտարարագրված նորույթները: Այստեղ բազում տաղավարների շարքում կարելի է հանդիպել GSMA, Huawei, Альянс Renault-Nissan, Sprint, Telenor Group, Visa, Facebook, AVG Technologies, BBVA, Mozilla Foundation, Peel, Vimpelcom (Beeline), Orange,  և այլ կազմակերպությունների տաղավարներին: 

Միայն  2014 թ. Համաշխարհային բջջային կոնգրեսի  տաղավարներն ունեցել էին 85 հազար այցելու, 1800 մասնակից կազմակերպություն, որոնք իրենց կազմակերպությունների նորույթները ցուցադրելու և գործնական հանդիպումները իրականացնելու համար զբաղեցրել էին 98 հազար քառակուսի մետր տարածք:

Ամենամյա Համաշխարհային բջջային կոնգրեսը հիմնադրվել է 1994 թ. Համաշխարհային  GSM ասոոցիացիայի կողմից: Ավելի քան 10  տարի այն իրականացվում էր Կանն քաղաքում, սակայն այնտեղի Փառատոնների պալատի սահմանափակ տարածքի պատճառով կոնգրեսը տեղափոխվեց Բարսելոնա: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]