Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրային խորհուրդն առաջիկայում կհամալրվի 3 նոր անդամներով

Հանրային խորհուրդն առաջիկայում կհամալրվի 3 նոր անդամներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի կանոնադրության համաձայն, առաջիկայում կհամալրվեն ՀԽ-ի թափուր մնացած 3 տեղերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդի ձևավորման գործընթացը տեղի է ունենում 3 փուլով. առաջին 12-ին նշանակում է ՀՀ նախագահը: Այնուհետև ձևավորվում է 12 ոլորտային հանձնաժողով, որտեղ գործուղվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ներկայումս այդ հանձնաժողովներում ընդգրկված են 1200 հասարակական կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչ): Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՀԽ 12 հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դառնում են ՀԽ անդամներ: Այնուհետև ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ևս 12 անդամի՝ իրենց կողմից ներկայացված թեկնածուներից: Այդպիսով ձևավորվում է Հանրային խորհրդի 36 անդամներից բաղկացած կազմը:

Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ պատրաստվում է քննարկել ՀԽ նոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը, որի դեպքում, ըստ ՀԽ կանոնադրության, յուրաքանչյուր նոր հանձնաժողովի հետ Հանրային խորհրդի անդամների թիվը կավելանա ևս երեքով:

Այս պահին Հանրային խորհրդի անդամների կազմում ընդգրկված են Վազգեն Մանուկյանը,  Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Գագիկ Մանասյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գևորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Սմբատ Լպուտյանը, Էդիկ Մինասյանը, Արտուշ Ղուկասյանը, Գրիգոր Բադիրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Յուրի Ջավադյանը, Հայրապետ Գալստյանը, Կորյուն Առաքելյանը, Կառլոս Ղազարյանը, Արշակ Սադոյանը, Սուրեն Զոլյանը, Ելենա Վարդանյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Ռոբերտ Աթոյանը, Կարինե Դանիելյանը, Հովհաննես Թադևոսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Արա Մինասյանը, Հովիկ Մուսայելյանը, Հայկ Սարգսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:

Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ` Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվելէ. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի և Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ են նշանակվել Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]