Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայ հրաձիգները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների Առնեմ քաղաքում մարտի 2-8-ը տեղի կունենա հրաձգության Եվրոպայի առաջնությունը` 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Հայ մարզիկները կմասնակցեն հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 43 երկրի 521 մարզիկ, որոնցից 11-ը` Հայաստանից:

Հայաստանը նման մեծ կազմով անկախությունից հետո մասնակցել է 2013թ. Դանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, թիմի կազմը հիմնականում մնացել է նույնը, սակայն փոխվել են որակական հատկանիշները: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից: Երիտասարդ Հրաչիկ Բաբայանը մրցմանը կմասնակցի մեծահասակների պայքարում՝ նախապատրաստվելու համար Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հրաձգության Հայաստանի ֆեդերացիան: Թիմում նորեկ է տակավին պատանի 12-ամյա Հայկ Բաբայանը՝ Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրը: Եվրոպայի առաջնությունը նրա երկրոդ արտագնա ստուգատեսն է: Մարզիկներից յուրաքանչյուրը կմասնակցի մեկ վարժության, իսկ վազող թիրախ ձևի մարզիկները կմասնակցեն երկու՝ խառը և նորմալ վազք մրցաձևերին: Մարտի 3-ին տեղի կունենան բացման արարողությունը և որոշ պաշտոնական արարողություններ, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն մրցելույթները: Առաջին օրը կմրցեն Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Պետրոսյանը, Զավեն Իգիթյանն ու Մարիամ Միքայելյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am