1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տաջիկստանի կառավարող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանի ընտրություններում

Տաջիկստանի կառավարող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանում մարտի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ Է տարել կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում Է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը, այն հավաքել Է ընտրողների քվեների 65,2 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Շերմուհամեդ Շոխենը:

Նրա տվյալներով՝ խորհրդարանում պատգամավորական աթոռ ստանալու համար անհրաժեշտ 5-տոկոսանոց արգելքը  հաղթահարել են նաեւ Սոցիալիստական կուսակցությունը, որն ստացել Է ընտրողների քվեների 5,5 տոկոսը, Ագրարային կուսակցությունը՝ քվեների 11,8 տոկոսը եւ Տնտեսական բարենորոգումների կուսակցությունը՝ 7,6 տոկոսը:  

«Ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարորեն՝ Տաջիկստանի օրենսդրությանը համապատասխան: Դրանց մասնակցել Է 3 միլիոն 791 827 հազար ընտրող, ինչը համապատասխանում Է ընտրողների ընդհանուր թվի 87,7 տոկոսին»,- ասել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, խորհրդարանի ստորին պալատում ընտրվում Է 63 պատգամավոր. 41-ը՝ միամանդատ ընտրատարածքներից եւ 22-ը՝ քաղաքական կուսակցությունների ցուցակներով՝ միասնական  համահանրապետական ընտրատարածքից: Ընդամենը պատգամավորական մանդատների համար պայքարել Է 285 թեկնածու (103-ը՝ կուսակցական ցուցակներով եւ 182-ը՝ միամանդատ ընտրատարածքներից), այդ թվում՝ շուրջ 80 ինքնաառաջադրվածներ: Թեկնածուների թվում 32-ը եղել են կանայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]