Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոխաղերին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները Բաքուն ազատում են նաեւ մուրացկաններից

Եվրոխաղերին ընդառաջ Ադրբեջանի   իշխանությունները Բաքուն ազատում են նաեւ մուրացկաններից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բոլոր շրջանների ոստիկանական բաժինները, պարեկա-պահակային ծառայությունը եւ Արագ արձագանքման ոստիկանության գունդը ամռանն անցկացվելիք Եվրոպական խաղերին ընդառաջ  Ադրբեջանի մայրաքաղաքում մուրացկանության դեպքերը կանխելու արշավ են անցկացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով 1news.az լրատվական կայքը, ոստիկանությունը բերման է ենթարկել 57 մուրացկանների, որոնց թվում են 8 տղամարդ, 21 կին եւ 28 երեխա:

Նրանց նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել, որից հետո մի մասն ուղարկվել է Ադրբեջանի տարբեր շրջաններ` իրենց գրանցման վայրեր: Բաքվեցի մուրացկանների վերաբերյալ ոստիկանության որոշումն անհայտ է:

Բաքվի իշխանությունները որոշել են առաջին Եվրոպական խաղերին` «Բաքու-2015»-ին ընդառաջ մայրաքաղաքն ազատել մուրացկանների մեծ բանակից:

Եվրոխաղերն որպես իրենց վարկանիշի բարձրացման առիթ տեսնող Ադրբեջանի իշխանությունները դիմում են անգամ մարազմատիկ միջոցների: Բաքվի չինովնիկները Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում երիտասարդներին արգելել են հարսանիքներ անել` ռեստորաններին արգելելով հարսանյաց հանդեսների պավերներ ընդունել, արգելել են մահացած մարդկանց հիշատակին հոգեհաց տալու վրաններ խփել, որպեսզի դրանք, ինչպես իրենք են բացատրում, չխանգարեն տրանսպորտի շարժմանը եւ խցանումներ չստեղծեն»:

Չի բացառվում, որ «հանճարեղ» եւ «հազվագյուտ» տրամաբանություն ունեցող ադրբեջանական չինովնիկների հաջորդ զառամախտը լինի, ասենք` Եվրոխաղերի ժամանակ ծննդաբերությունների արգելումը, քանի որ ծննդկանների եւ նորածինների գոռոցները կարող են բացասաբար անդրադառնալ արտասահմանցի զբոսաշրջիկների անկայուն նյարդային համակարգի վրա եւ հարված հասցնել Բաքվի ղեկավարների վարկանիշին:

 Եվրոխաղերն անցկացվում են Ադրբեջանում, քանի որ ոչ մի այլ երկիր չէր ցանկացել իր վրա վերցնել դրանց համար անհրաժեշտ ծախսերը, իսկ Ադրբեջանի իշխանությունները սիրով հանձն են առել` հույս ունենալով, որ դա կօգնի բարձրացնել իրենց հեղինակությունն աշխարհում:

Եվրոպական առաջին խաղերը Բաքվում պետք է անցկացվեն հունիսի 12-28-ը: Դրանք բաղկացած կլինեն 28 մարզաձեւերից, որոնցից 16-ն օլիմպիական են: Բաքվում կխաղարկվեն 239 մեդալների հավաքածուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]