Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեսկովը նշել Է Եվրոպայից եւ ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներկրման պայմանը

Պեսկովը նշել Է Եվրոպայից եւ ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի ներկրման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կարող Է թույլատրել Եվրոպայից եւ ԱՄՆ-ից գյուղատնտեսական հումքի ներկրումը պայմանով, որ արեւմտյան ընկերությունները ներդրումներ կատարեն ՌԴ-ում դրա վերամշակման կարողությունների կառուցման բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 2-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:   

Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի ներկրում թույլատրելու Հունաստանի խնդրանքը, հիշեցրել Է, որ Ռուսաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Է եւ չի կարող ընտրողաբար վերացնել պատժամիջոցները Եվրամիության երկրներից մեկի համար: «Տվյալ դեպքում կարելի կլիներ մշակել ոչ թե ուղղակի մատակարարումների, այլ այստեղ՝ Ռուսաստանի տարածքում սննդի վերամշակման ձեռնարկությունների ստեղծման բնագավառում ներդրումների դեպքում պատվիրվող հումքի մատակարարումների սխեմա»,- նշել Է նախագահի մամուլի քարտուղարը:  

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Հունաստանի կառավարությունը Ռուսաստանի կառավարությանը կխնդրի վերացնել գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների մատակարարումների բռնարգելքը: Մասնավորապես, Աթենքն առաջարկում Է սահմանափակումները վերացնել նարնջի, ելակի եւ դեղձի համար: Համապատասխան բովանդակությամբ նամակը շուտով կուղարկվի ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]