Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղբահանության և սանմաքրման «Sanitek» ընկերությունը ծառայություններ կմատուցի նաև Դավթաշենում

Աղբահանության և սանմաքրման «Sanitek» ընկերությունը ծառայություններ 
կմատուցի նաև Դավթաշենում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Sanitek s.a.r.l» ընկերությունը մարտի 1-ից աղբահանության և սանմաքրման գործառույթներ է իրականացնում նաև մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ այդ, Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման, որոնք ծավալներով ավելի մեծ են նախկիններից:

Նոր աղբամանններ են տեղադրվել նաև մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում: Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:

«Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից: Դավթաշենից հետո ընկերությունը նմանատիպ գործառույթներ կստանձնի նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում, իսկ  քաղաքի արևելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններում) այդ ծառայությունները կմատուցի հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլթ» ընկերությունների կոնսորցիումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]