Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սոցիոլոգիական հետազոտությունը պարզել է` բնակչության 52 տոկոսը եռյակի հետ հույս չի կապում

Սոցիոլոգիական հետազոտությունը պարզել է` բնակչության 52 տոկոսը եռյակի 
հետ 
հույս չի կապում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի ողջ բնակչության շրջանում արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայաստանյան հասարակության մեծամասնությունն ընդդիմադիր եռյակի հետ հույս չի կապում: «Ընդդիմադիր եռյակում ներգրավված ուժերը ունա՞կ են ձևավորել ավելի լավ կառավարություն և բարելավել երկրի վիճակը» հարցին` հարցվողների 5 տոկոսը պատասխանել է` «Միանշանակ այո», 26 տոկոսը` «Ավելի շուտ այո», 32 տոկոսը` «Ավելի շուտ ոչ»,  20-ը` «Միանշանակ ոչ»: Սա նշանակում է, որ 31 տոկոսը կարծում է` կարող են բարելավել երկրի վիճակը, իսկ 52 տոկոսը, որ չեն կարող:

Նոյեմբերի 20-27-ին Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն ողջ Հայաստանում` 1067 մարդու շրջանում, կատարվել է դեմ առ դեմ հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հետազոտության արդյունքները ներկայացրեց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` նշելով, որ հետազոտության արդյունքներն ավելի վաղ չեն հրապարակել` հաշվի առնելով քաղաքական գործընթացների բուռն ընթացքը:

Արամ Նավասարդյանի տեղեկացմամբ` բնակչության կարծիքով պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն են գործազրկությունը(43 տոկոս), պատերազմական իրավիճակը(43), արտագաղթը(41), աղքատությունը(40), գնաճը(33 տոկոս):

«Ընդդիմադիր քառյակը փլուզվեց, դարձավ եռյակ, ընդդիմադիր եռյակը հոկտեմբերին իրականացրեց բազմամարդ հանրահավաքներ, այս հանրահավանքերի հետևանքով եռյակն ի՞նչ արդյունքներ կունենա» հարցին` հարցվածների 40 տոկոսը համաձայնել է, որ մոտ ապագայում եռյակը դատապարտված է փլուզման, 25 տոկոսը, որ հանրահավաքները գնալով կդառնան սակավամարդ, 20 տոկոսը նշել է, որ եռյակը պարբերաբար կշարունակի հավաքներ իրականացնել, 11 տոկոսը նշել է, որ հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կվարեն և եռյակին կառաջարկեն իշխանական լծակներ և միայն 9 տոկոսն է ասել, որ այդ հանրահավաքները կստիպեն իշխանությանը հրաժարական տալ:

«Եռյակում ներգրավված ուժերից ո՞րն է գաղափարական լիդեր և ո՞րը ֆինանասական լիդեր» հարցին` 35 տոկոսը ԲՀԿ-ին համարել է գաղափարական, իսկ 61 տոկոսը ֆինանսական լիդեր, 9 տոկոսը «Ժառանգությանը» համարել է գաղափարական, 3-ը` ֆինանսական լիդեր, 15 տոկոսը ՀԱԿ-ին համարել է գաղափարական, 3 տոկոսը` ֆինանսական լիդեր: 43 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել, թե որն է գաղափարական լիդեր, 34 տոկոսն էլ, թե որն է ֆինանսական լիդեր:

1-5 բալանոց սանդղակով (որտեղ 1-ը նշանակում է, որ ընդհանրապես ընդդիմադիր չէ,  5-ը լիովին ընդդիմադիր է) հարցվողները գնահատել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որի արդյունքում պարզ է դարձել, որ Զարուհի Փոտանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Նիկոլ Փաշինյանը ղեկավարում են ընդդիմաիր քաղաքական գործիչների շարքը 3.8-ական բալով: Գագիկ Ծառուկյանը և Նաիրա Զուրաբյանը հավաքել են 3.7 բալ, Լևոն Տեր-Պետրոսյանը` 3.6, Լևոն Զուրաբյանը` 3.4,  Հրանտ Բագրատյանը` 3.2, ժիրայր Սեֆիլյանը` 3.1, Հեղինե Բիշարյանը` 2.3, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Բաղդասարյանը` 2.2-ական բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]