Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոքր Մասրիկի ոռոգման ցանցի վերականգնումը մեծ օգուտներ կարող է բերել համայնքին

Փոքր Մասրիկի ոռոգման ցանցի վերականգնումը մեծ օգուտներ կարող է բերել համայնքին

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Փոքր  Մասրիկ համայնքում սրությամբ է դրված ոռոգման ցանցի վերականգնման խնդիրը, որով հնարավոր կլինի ոռոգելի դարձնել մոտ 400 հեկտար վարելահող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանը, գյուղը, աղբյուրներից կամ գետերից հեռու եւ աննպաստ դիրքում գտնվելու պատճառով,  չի ունեցել ոռոգման ինքնահոս ջուր, որի խնդիրը լուծել է գյուղի վարչական տարածքում հորատված խորքային 9 հորի միջոցով:

ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն, ոռոգման ողջ համակարգը մատնվել է անուշադրության, քանդվել է ու թալանվել: «Այժմ 9 խորքային հորից գյուղում աշխատում են 3-ը, որոնցից մեկը հազիվ բավարարում է գյուղի խմելու ջրի պահանջարկը, իսկ մյուս երկուսը վերականգնվել են Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ, որոնցով եւ հասցնում ենք ոռոգել մոտ 16-20 հեկտար տարածք: Եթե կարողանանք մնացած 6 խորքային հորերն էլ վերագործարկել, արդեն մեր ոռոգվող տարածքները կհասցվեն 400 հեկտարի, կտրուկ կավելանա բերքատվությունը, կմշակվեն բանջարաբոստանային կուլտուրաներ: Տնտեսությունները պատրաստ են վճարել մատակարարվող ջրի դիմաց, ոռոգման խիստ պահանջարկը գյուղում կա, մնում է, որ «Վարդենիսի ՋՕԸ»-ն արձագանքի մեր խնդրանքին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Ըստ Վարդան Մարգարյանի՝ յուրաքանչյուր խորքային հորի վերականգնման համար կպահանջվի մոտ 3 միլիոն դրամ: Խնդիրը ներկայացվել է ՀՀ գյուղնախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ուշադրությանը, առաջիկայում տեղում շահագրգիռ կազմակերպությունները կկատարեն ուսումնասիրություններ: «Ձգտում ենք մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը ունենալ ոռոգվող նոր հողատարածքներ: Հուսով ենք, որ պատկան մարմինները դրական կարձագանքեն մեր խնդրանքին, եւ մենք կունենանք կանոնավոր գործող ոռոգման ցանց, որը գյուղին օդ ու ջրի չափ անհրաժեշտ է: Պատկերացրեք, որ ամռան ընթացքում կարտոֆիլը ջրելու համար մարդկանց երկու շաբաթը մեկ հերթ չի հասնում»,-նշեց համայնքի ղեկավարը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]