Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները մեկնեցին Կիպրոս

Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները մեկնեցին Կիպրոս

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Մարկ Լելևրի գլխավորությամբ, և Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ Դանիել Բրեարի գլխավորությամբ, մեկնեցին Կիպրոսի Այանապա քաղաք՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը մարտի 3-ին կմրցի Վրաստանի, մարտի 4-ին՝ Կիպրոսի և մարտի 6-ին՝ Մակեդոնիայի հավաքականների հետ:

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը մարտի 4-ին կմրցի Վրաստանի, իսկ մարտի 6-ին՝ Կիպրոսի հավաքականի հետ:

Թիմերը Կիպրոս են մեկնել հետևյալ կազմերով`Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքական. Էրիկ Մելիքսեթյան` «Բանանց», Նարեկ Հովհաննիսյան` «Միկա», Կարեն Թովմասյան` «Միկա», Արամ Խամոյան` «Միկա», Անդրանիկ Բաղրամյան` «Բանանց», Գևորգ Աբրահամյան` «Փյունիկ», Ալեն Ստեփանյան` «Գանձասար», Արսեն Եղիազարյան` «Բանանց», Ֆելիքս Խաչատրյան` «Բանանց», Էրիկ Ազիզյան` «Փյունիկ», Տիգրան Այունց` «Միկա», Թեդի Գիրագոսյան` «Փյունիկ», Արթուր Միսկիրիջյան` «Միկա», Վահագ Գրիգորյան` «Փյունիկ», Գոռ Հարությունյան` «Միկա», Սարգիս Զաքարյան` «Միկա», Ռաֆիկ Միսակյան` «Շիրակ», Էրիկ Ավետիսյան` «Բանանց», Արմեն Հովհաննիսյա` «Փյունիկ»: Գլխավոր մարզիչ՝ Մարկ Լելևր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

 Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքական. Գուրգեն Ավետիսյան` «Բանանց», Նարեկ Պողոսյան` «Բանանց», Արման Ղազարյան` «Բանանց», Էրիկ Փիլոյան` «Բանանց», Հենրիկ Համբարձումյան` «Բանանց», Նարեկ Գրիգորյան` «Բանանց», Պետրոս Մանուկյան` «Բանանց», Ռադիկ Սարգսյան` «Բանանց», Արտակ Ասատրյան` «Փյունիկ», Միքայել Միրզոյան` «Բանանց», Լևոն Շահումյան` «Միկա», Արսեն Գյուլամբարյան` «Փյունիկ», Գարիկ Կարապետյան` «Բանանց», Սերգեյ Մկրտչյան` «Բանանց», Գոռ Հարությունյան` «Բանանց», Ժիրայր Շաղոյան` «Փյունիկ», Գրիգոր Հովհաննիսյան` «Բանանց», Նարեկ Աղասարյան` «Բանանց», Սուրեն Ղուկասյան` «Միկա», Գրենիկ Պետրոսյան` «Փյունիկ»: Գլխավոր մարզիչ՝ Դանիել Բրեար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]