Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառի տարածքի համայնքներում սկսվել է ոռոգման համակարգերի հիմնանորոգումը

Գավառի տարածքի համայնքներում սկսվել է ոռոգման համակարգերի հիմնանորոգումը

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան առաջին օրվանից Գավառի ջրօգտագործողների ընկերությունում սկսվել են ոռոգման նախապատրաստական շրջանի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի ՋՕԸ» գործադիր տնօրեն Հայկ Սհոյանը, ընկերության միւջոցներով նորոգման ու գործարկման է նախապատրաստվում Գավառի Հացառատ թաղամասի պոմպակայանը, որը ոռոգման ջուր է մատակարարում թաղամասի հազարից ավելի տնտեսությունների: Ընկերության առաջնահերթ անելիքների ծրագրում է նաեւ «Լանջաղբյուր-1» եւ «Գեղարքունիք-2» ջրամբարների «հարամիների»/ջրգողների/ վերացումը եւ Սարուխան գյուղի «Աջափ» թաղամասի ջրանցքի հիմնանորոգումը: «Լանջաղբյուր-1» եւ «Գեղարքունիք-2» ջրամբարների «հարամիների»/ջրգողների/ վերացման համար ՀՀ գյուղնախարարությունը հատկացրել է 4 միլիոն 230 հազար դրամ,  Սարուխան գյուղի «Աջափ» թաղամասի ջրանցքի հիմնանորոգման համար՝ 10 միլիոն դրամ:

«Աջափ» թաղամասում 1050 մետր երկարության ինքնահոս առվի հատվածի հողե պատնեշը փոխարինվում է ռետինե խողովակներով, որը 80 տոկոսով կրճատելու է մատակարարվող ջրի կորուստները: «Մինչեւ ոռոգման շրջանի սկիզբը վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն, շահառուներին ջուրը կմատակարարվի պահանջվելուն պես, կանոնավոր կերպով»,-վստահեցրեց Հայկ Սհոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]