Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀՀ Նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանին:  

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Սաթենիկ Աբգարյանին, Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Աշոտ Ալեքսանյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի Հանրապետության առաքելության խորհրդական Սերոբ Բեջանյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ Աշոտ Գրիգորյանին, Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական Կարինե Խուդավերդյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի խորհրդական Մհեր Մարգարյանին, Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրախորհրդի բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանին, Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Վարդանյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]