Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ես զգում էի, որ այս հանդիպման ժամանակ օգտակար կլինեմ թիմին. Հենրիխ Մխիթարյան

Ես զգում էի, որ այս հանդիպման ժամանակ օգտակար կլինեմ թիմին. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայնել թիմակիցներից` Բունդեսլիգայում այս մրցաշրջանում առաջին գոլը խփելու համար:

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք: Գուցե ևս այս մրցաշրջանի լավագույն խաղը: Շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում և նույնը շարունակեցինք երկրորդում, ինչի արդյունքում էլ` իմ կարծիքով արժանիորեն հաղթեցինք: Կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Իլկայ Գյունդոգանին և թիմակիցներիս, ովքեր օգնեցին ինձ գոլ խփել: Ես զգում էի, որ այս հանդիպման ժամանակ օգտակար կլինեմ թիմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի 23-րդ տուրից շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց ռուրյան դերբիում խոշոր 3-0 հաշվով: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր անդրանիկ գնդակը այս մրցաշրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]