Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը

Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բորիս Նեմցովի 
հիշատակին նվիրված սգո երթը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Սլավյանսկի հրապարակում մեկնարկել է փետրվարի 27-ին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված սգո երթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, երթի մասնակիցների մեծ մասը Նեմցովի դիմանկարներով են, ինչպես նաեւ բաժանում են ՌԴ փոքր դրոշներ` սգո ժապավեններով: Իրավիճակը հանգիստ է, միջոցառումը համաձայնեցվել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: 

Միաժամանակ սգո երթ է անցկացվում նաեւ «հյուսիսային մայրաքաղաքում»: Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: 

Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ի գիշերը: Ըստ նախնական տվյալների` նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]