1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական դիվերսիոն փորձի փաստով հարուցվել է քրգործ

Ադրբեջանական դիվերսիոն փորձի փաստով հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի դիվերսիոն խմբի՝ հայկական զինված ուժերի մարտական հենակետ ներխուժելու փորձի եւ երկու զոհի փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քրեական գործը հարուցվել է հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ:

Փետրվարի 28-ին`ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]