1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՕԵԿ-ը հույս ունի, որ Նեմցովի սպանության գործը կբացահայտվի հնարավորինս սեղմ ժամկետներում

ՕԵԿ-ը հույս ունի, որ Նեմցովի սպանության գործը կբացահայտվի հնարավորինս 
սեղմ ժամկետներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և ցավակցություն հայտնում քաղաքական գործչի հարազատներին և բարեկամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքական ուժի լրատվական ծառայությունից, ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]