Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում մահացել է «Star Trek»-ի աստղ Լեոնարդ Նիմոյը

Լոս Անջելեսում մահացել է «Star Trek»-ի աստղ Լեոնարդ Նիմոյը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Լեոնարդ Նիմոյը, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ամերիկյան ֆանտաստիկ «Star Trek» հեռուստասերիալում Սփոքի դերը մարմնավորելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ նա մահացել է Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող իր տանը: Անցյալ շաբաթ Նիմոյը հիվանդանոցում էր, որտեղ պետք է բուժում անցներ թոքերի հետ կապված հիվանդության առնչությամբ: Բժիշկներն անզոր են եղել, և մի քանի օրից դերասանը վերադարձել է տուն:

Նիմոյը ծնվել է 1931 թվականին ամերիկյան Բոստոն քաղաքում: Սկսել է խաղալ դեռևս դպրոցկան թատրոնում: Քսան տարեկան հասակում տեղափոխվել է Հոլիվուդ, և մեկ տարի անց սկսել դերեր ստանալ: 1960-ականներին ամերիկյան ֆանտաստիկ «Star Trek» հեռուստասերիալում Սփոքի դերը մարմնավորելը նրան մեծ հաջողություն է բերել: Նա նկարահանվել է «Star Trek»-ի 79 մասերում: Նիմոյը նաև ռեժիսոր էր, հետաքրքվում էր լուսանկարչությամբ, գրում փիլիսոփայական աշխատանքներ և բանաստեղծություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]