Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի բնակիչը փորձել է մաքսանենգությամբ ձկնկիթ տեղափոխել Հայաստան

Երևանի բնակիչը փորձել է մաքսանենգությամբ ձկնկիթ տեղափոխել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակիչ Կարեն Մեսրոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը: Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ էր ունեցել Ղազախստանի Հանրապետությունից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձևակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

Կարեն Մեսրոբյանը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ միասին, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի բեռնախցիկի միջնապատը ծածկող կտորի տակ, առանց Միրզաբեկ Միրոնովին տեղեկացնելու, թաքցրել է խոշոր չափերով` 1 միլիոն 322 հազար 400 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ձկնկիթ և մաքսային հսկողությունից թաքցնելով «Բագրատաշեն» մաքսակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Սակայն մաքսանենգությունը բացահայտել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը Կարեն Մեսրոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]