Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բաքվում ձերբակալվել են գնաճի դեմ պայքարող տասնյակ ցուցարարներ

Բաքվում ձերբակալվել են գնաճի դեմ պայքարող տասնյակ ցուցարարներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեծամասշտաբ բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում երկրում գների բարձրացման դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ երկու հարյուր մարդ: Ներկաները, որոնց թվում են պատերազմի մասնակիցներ, նախկին զինծառայողներ և հաշմանդամներ, պահանջում են թոշակների բարձրացում, բնակության պայմանների բարելավում, ինչպես նաև հանդես են գալիս մանաթի դևալվացիայից հետո երկրում գների բարձրացման դեմ: Քանի որ ցույցը նախապես արտոնված չէ, անվտանգության մեծ թվով աշխատակիցներ են հավաքվել` ցրելու մասնակիցներին: Ձերբակալվել են մի քանի տասնյակ ցուցարարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]