Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կոգեկոչեն համերգով

Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կոգեկոչեն համերգով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնեյի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով հանդես կգա մարտի 5-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Jerusalem Post թերթը, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համագործակցությամբ` կկատարի հայտնի հայ կոմպոզիտորների գործերը, Լյուդվիգ վան Բեթհովենի «Էրոիկա» սիմֆոնիան: Համերգի կազմակերպիչներից` հայ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշել է, որ սա միջազգային համերգային ծրագրի առաջին ելույթն է լինելու:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի ամբողջ աշխարհում կայանալիք ուշագրավ համերգներով: «Քեզ հետ, Հայաստա´ն» խորագրով համերգային ծրագրի շրջանակում երկու տասնյակ անվանի երաժիշտներ հիշատակի համերգներ կտան աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում»- ասել է նա: Իսրայելից հետո համերգներ տեղի կունենան Տալինում, Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Նյու Յորքում, Հռոմում և Վիեննայում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ` Վալերի Գերգիևը, Պինչաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելորդը, մենակատարներ` Եվգենի Քիսին, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին և Սերգեյ Նակարյակովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]