Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զորամասի հրամանատարը փորձել է կոծկել զինվորականների վիճաբանության փաստը

Զորամասի հրամանատարը փորձել է կոծկել զինվորականների վիճաբանության 
փաստը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 1-ին գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, կապիտան Գրիգորի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը: Գրիգոր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, 2014թվականի նոյեմբերի 8-ին ժամը 13:00-ի սահմաններում 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գոռ Փոշոտյանի և նույն վաշտի ավագ տեխնիկ, ենթասպա Հրանտ Դալլաքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: `

Վիճաբանության ընթացքում` Գոռ Փոշոտյանը Հրանտ Դալլաքյանին վիրավորանք է հասցրել, որին ի պատասխան վերջինս Գոռ Փոշոտյանին պատճառել է մարմնական վնասվածք: Դեպքից հետո` մարմնական վնասվածքները չհայտնաբերելու նպատակով Գրիգոր Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Գոռ Փոշոտյանին արձակուրդ տրամադրելու համար, որի պատճառով դեպքը տևական ժամանակ գնահատականի չի արժանացել և հայտնաբերվել է միայն 2014թվականի նոյեմբերի 22-ին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը Գրիգոր Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]