Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ ներկայացուցիչը մասնակցում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին

ՀՀԿ ներկայացուցիչը մասնակցում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» 
կազմակերպության հավաքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում փետրվարի 24-ից մարտի 1-ը ընթանում է«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ»  կառույցի «Թվային դարաշրջան» խորագրով ձմեռային համալսարանը, որին մասնակցում է նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, քաղաքական ուժի երիտասարդական կազմակերպությունն առաջին կառույցն է Հայաստանից, որ հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության ծրագրերին:

Ձմեռային հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոուլի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

Անդրբեջանի իշխող` Նոր Ադրբեջան կուսակցությունն  այս անգամ ներկայացրել էր իր անդամության հարցը: Սակայն  ծրագրի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան Անդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Եվ Անդրբեջանի ներկայացուցիչը հանել է իր կուսակցության անդամության հարցումը: Ծրագրի ընթացքում ընդունվել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում» խորագրով կոշտ բանաձևը, որը դատապարտում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը հարևան Անդրբեջանում:

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը  համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա է և Եվրոպայի ժողովրդական կուսակցության  պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է Վիեննայում Սկանդինավյան, գերմանական եւ ավստրիական ուսանողների կողմից 1961 թ:  Այն ներկայացնում է ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների  42 անդամ կազմակերպություններից  35 երկրներում և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է Եվրոպայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]