Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հալեպի Սուլեյմանիա թաղամասի հրապարակը վերաբացվել է

Հալեպի Սուլեյմանիա թաղամասի հրապարակը վերաբացվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սուլեյմանիա շրջանի գլխավոր հրապարակը, որը երկու տարուց ավելի անցարգելներով և քարերով փակված էր մեքենաների երթևեկության համար, փետրվարի 27-ի հետմիջօրեին վերաբացվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հրապարակի բացումը բնակիչների շրջանում ուրախության առիթ է հանդիսացել:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Հալեպում ջրամատակարարումը բարելավվել է. ջուրն օրվա ընթացքում միայն մի քանի ժամով է անջատվում: Էլեկտրականության ընդհատումները երկարատև են. 24 ժամվա ընթացքում միայն միանում է 1,5 ժամով: Վառելանյութի խնդիրը մասամբ լուծվել է: Մթերքներ քաղաքում թեպետ առկա են, սակայն թանկ գներով: Այս պայմաններում տարբեր միությունների կողմից մշակութային ձեռնարկները աշխուժորեն շարունակվում են:

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, Հալեպում զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրասանդներ ընկնելու հետևանքով մեկ հայ էր զոհվել, ևս 3-ը վիրավորվել էին: Զոհվել էր 1964թ.-ին ծնված Հակոբ Գաբրիելյանը և վիրավորվել էին Շողեր Արսլանյանն, Սոսի Ստամբուլյան-Օհանյանը և Ժան Մահեայանը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև Արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]