Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին ընկերական 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ֆուտզալի Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Միտիշչի» թիմի միջև ընկերական հանդիպումը:

Հենրիկ Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի գոլերի շնորհիվ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականն առջևում էր 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը և պարտվեց 2:3 հաշվով: Մարտի 4-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով «Պրոգրես» թիմի, իսկ մարտի 6-ին կհանդիպի «Յամալ» թիմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնումէ ՀՖՖ-ն:

Մարտի 18-21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]