Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն առաջիկայում Քուվեյթ կայցելի

ՀՀ վարչապետն առաջիկայում Քուվեյթ կայցելի

ԵՐԵՎԱՆ,  28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, անդրադարձել հայ-քուվեյթյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]