1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրին կարող է Ֆիլհարմոնիկ համերգասրահ ունենալ

Գյումրին կարող է Ֆիլհարմոնիկ համերգասրահ ունենալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական և պետական նախաձեռնության շնորհիվ Գյումրին կարող է ունենալ Ֆիլհարմոնիկ համերգասրահ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ֆիլհարմոնիկ պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նելլի Մովսիսյանը, իրենց նախաձեռնությունն  արժանացել է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հավանությանը: «Ֆիլհարմոնիկ համերգային դահլիճ կառուցելու խնդրանքով դիմեցինք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով ոչ միայն ընդառաջեց մեր գաղափարին, այլև իր աշխատավարձը փոխանցեց ֆոնդին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նելլի Մովսիսյանը: Նրա խոսքով` առաջարկվել է Մուշ թաղամասում կառուցել դահլիճը, սակայն գյումրեցիների շրջանում առարկություններ են եղել համերգասրահի տեղի հետ կապված: Այժմ խոսվում է Գյումրու Ազնավուրի հրապարակին կից տարածքում տեղ հատկացնելու մասին: «Այդ տարածքը մարզպետարանի ենթակայության տակ է, դիմել ենք մարզպետին այդ հարցով: Մեր ֆեյսբուքյան էջի միջոցով կտեղեկացնենք արդյունքների մասին»,-տեղեկացրեց Նելլի Մովսիսյանը:

Շենքի կառուցման համար բարեգործական համերգներ են նախատեսվում ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ արտերկրում: «Այս ծրագիրը լայն և ընդգրկուն է, այն տարբեր մասերից է բաղկացած: Կազմակերպվելու են բարեգործական համերգներ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Բարեգործական համերգների աջակիցը լինելու է ՀՀ մշակույթի նախարարությունը»,-ասաց Նելլի Մովսիսյանը` նշելով, որ առաջին համերգը` «Գյումրի, իմ սեր» խորագրով, արդեն կայացել է Արամ Խաչատրյան համերգասրահում, հաջորդը կլինի մարտի 1-ին, Գյումրիում` Վարդան Աճեմյանի անվան թատրոնում: Գարնան առաջին օրը Գյումրիում ասմունքով և երգով հանդես կգան Լիանա Զուրաբյանը և Ռուբեն Սահակյանը:

Ինչ վերաբերում է համերգասրահի շենքի նախագծին ու արժողությանը, ապա դեռևս նախագծային և նախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն, ըստ Նելլի Մովսիսյանի, կարող է արժենալ 1-4 միլիոն դոլար: «Այն ոչ միայն համերգասրահի շենք է լինելու, այլև նախատեսում ենք միջազգային պրոդյուսերական թատրոնի վերածել: Ֆիլհարմոնիան կլինի այն տեղը, ուր երաժիշտները կաշխատեն»,-հույս հայտնեց Նելլի Մովսիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]