Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետերբուրգում Նեմցովի հիշատակին արարողություն է անցկացվում

Պետերբուրգում Նեմցովի հիշատակին արարողություն է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին արարողություն է տեղի ունենում Սանկտ Պետերբուգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ակցիան սկսվել է քաղաքի Տրոիցկայա հրապարակում: Մոսկվայի ժամանակով 13:00-ին հրապարակում հավաքվել է մոտ հարյուր մարդ, սակայն նրանց թիվը շարունակում է աճել: Մարդիկ հրապարակում թողնում են ծաղիկներ, վառում են մոմեր:

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27-ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների` նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է: 

ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ` քաղաքական գործչին կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է: Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը:

Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խորը ցավակցությունները: «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]