Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանից ժամանած Արցախյան ազատամարտի վետերանների

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանից ժամանած Արցախյան 
ազատամարտի վետերանների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ԼՂՀ ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:

Բակո Սահակյանը պատասխանել է նաեւ ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]