Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեյմս Ուորլիքը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ

Ջեյմս Ուորլիքը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը ԱՄՆ Հայ դատի 
հանձնախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ դատի հանձնախմբի անդամների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համանախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ես միշտ ուրախ եմ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ: Եկեք շարունակենք Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները»,-նշել է Ուորլիքը:

Ուորլիքը պարբերաբար հանդիպում է ԱՄՆ հայկական համայնքի հետ` քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Նախորդ տարի ապրիլին եւս միջնորդը Լոս Անջելեսում հանդիպել էր հայկական, իսկ Հյուսթոնում` ադրբեջանական համայնքի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]