Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 27-ին այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կայացել է Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում։ Ծրագրում հնչել են Բախի, Մոցարտի, Շնիտկեի, Շուբերտի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Պ. Ցուկերմանը (ջութակ), Ա. Ֆորսայթը (թավջութակ), Ք. Կոգանը (դաշնամուր)։ Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։

Առաջին անգամ նույն նվագախմբի հետ Ս.Սմբատյանն ելույթ է ունեցել հունվարի 14-ին Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում՝ միևնույն բեմում ներկայանալով հոլիվուդյան մեծանուն դերասան Ջոն Մալկովիչի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]