Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունգարիայում վարձով է տրվում մի ամբողջ գյուղ

Հունգարիայում վարձով է տրվում մի ամբողջ գյուղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում հայտնվել է տարօրինակ հայտարարություն այն մասին, որ Բուդապեշտից 180 կմ հեռավորության վրա գտնվող Մեգյեր գյուղը տրվում է վարձով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, օրական վճարելով 210 հազար հունգարական ֆորինտ, որը համարժեք է 700 եվրոյին՝ հնարավոր է 4 փողոցների, մեկ ավտոբուսային կանգառի, մեկ գրասենյակի, մի քանի խորդանոցների և այլ շինությունների, ինչպես նաև մի քանի տնային կենդանիների և տարբեր թռչուններ լիակատար տեր զգալ: Վարձակալողի տրամադրության տակ կլինեն նաև 7 քոթեջներ` նախատեսված 39 մարդու համար:

Գյուղը պատկանում է Քրիստոֆ Պայերին: Մեգյեր գյուղում կան 20 տներ, սակայն նրանցից միայն 5-ում են բնակվում մարդիկ: Քրիստոֆ Պայերը նույիսկ թույալտրել է վարձակալողին անվանափոխել փողոցները: Նա պատմել է, որ գյուղն առաջին անգամ տեսել է 10 տարի առաջ, և կարճ ժամանակ անց այնտեղ անշարժ գույք է ձեռք բերել, իսկ մեկ տարի անց ընտրվել է գյուղապետ: Նա ապրում է Բուդապեշտում և շաբաթը մեկ անգամ այցելում է գյուղ:

«Նման հայտարարությունը տալու նպատակն է գյուղը փրկել մեռնելուց, որի երիտասարդւոթյունը վաղուց լքել է այն և հույս ունի, որ այն նոր եկամուտ կբերի գյուղին  և պարզապես ուշադրության կարժանանա»,- ասել է Քրիստոֆ Պայերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]