Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը կներկայացնի իր աշխատանքները

Ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը կներկայացնի իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մարտի 3-ին կբացվի ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին կենտրոնից, ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Արդեն 12-րդ տարի անընդմեջ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվում է ԵՊՀ  պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: Հեղինակը ներկայացնում է նոր 35 կոլաժային աշխատանքներ: Կոլաժներներից բացի, Նելլի Գևորգյանը հեղինակ է նաև մի շարք բանաստեղծությունների և ավելի քան 150 աքրոստիկոսների: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 13-ը: Ցուցահանեսի անցկացմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]