Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները նվերներ են ուղարկել Վահանի դպրոցականներին

Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները նվերներ են ուղարկել Վահանի դպրոցականներին

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյի Հայ Ավետարանչական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները գրենական պիտույքներ պարունակող փաթեթների տեսքով նվերներ են ուղարկել Գեղարքունիքի սահմանամերձ Վահան գյուղի դպրոցականներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիաննա Մարտիրոսյանը, նվերները դպրոց են հասցրել եւ առաջինից չորրորդ դասարանների 49 աշակերտներին հանձնել  ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները: 

Վահան գյուղի դպրոցի տնօրինությունը, աշակերտները եւ մանկավարժները շոյված են զգում իրենց ոչ միայն նվերներից, այլ այն առանձնակի ուշադրությունից, որ իրենց նկատմամբ ցուցաբերել են Սփյուռքի մեր հայրենակիցները: «Մենք արդեն շնորհակալական  նամակ ենք պատրաստել Տորոնտոյի Հայ ավետարանչական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրինությանը, սաներին, մեր հայրենակիցներին` նման բարյացակամ վերաբերմունքի ու հայրենանվեր ձեռնարկի համար: Մեր աշակերտներն էլ իրենց հերթին ցանկանում են նամակագրական կապ հաստատել իրենց բարերարների հետ, մոտիկից շփվել ու բարեկամանալ Սփյուռքի իրենց հայրենակիցներին: Օգտվելով առիթից` ուզում ենք Վահանի հասարակության շնորհակալական խոսքը փոխանցել Տորոնտոյի մեր հայրենակիցներին ու Սփյուռքի նախարարությանը, որոնց մտահոգում է դժվարին պայմաններում ապրող մեր գյուղը»,- նշեց դպրոցի տնօրենը:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]