Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի փողոցներում ելույթ ունեցող աղջիկը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել

Երևանի փողոցներում ելույթ ունեցող աղջիկը համաշխարհային ճանաչում է ձեռք 
բերել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փողոցներում ելույթ ունեցող 23-ամյա Ելենա Երևանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Նրան մեծ ճանաչում են բերել համացանցում իր տեղադրած  տեսահոլովակները: Նա վերջերս ելույթներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Երբ ես առաջին անգամ դուրս եկա փողոց երգելու, վախենում էի, որ մարդիկ չեն հասկանա իմ երաժշտությունը, և բոլորը կցրվեն: Ես զգուշությամբ սկսեցի նվագել և հանկարծ հասկացա, որ բոլորը լռել են և լսում են, և հանկարծ մարդիկ սկսեցին պարել և ձայնակցել ինձ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Ելենան կիթառ սկսել է նվագել 12 տարեկանից և այդ ժամանակից իրենք անբաժան են: «Սկզբում ես խաղում էի ինձ համար, սակայն մի քանի տարի անց  որոշեցի, որ այս հաճուքով պետք է կիսվեմ և հաղթահարելով իմ վախերը՝ դուրս եկա փողոց, և առաջին անգամ ելույթ ունեցա»,- ասում է նա:

«Նրանից անհավատալի էներգիան է հորդում: Նրա կատարողական ոճը և արտաքին տեսքը այնքան ներդաշնակ են: Ես առաջին անգամ եմ տեսնում, որ աղջիկն այսքան լավ կիթառ նվագի», - ըստ «Միր» հեռուստաընկերության, նկատել է հանդիսատեսներից մեկը՝ Սվետլանա Իվանյանը:

Ելենայի ելույթները բջջային հեռախոսով տեսաձայնագրում է իր հայրը, որից հետո սիրողական տեսահոլովակները դրվում են համացանցում: Այդ տեսահոլովակների շնորհիվ նրա մասին իմացան Հայաստանի սահմաններից դուրս: Դիտումների քանակը գերազանցում է մեկ միլիոնը, նրա տեսահոլովակները համացանցում ակտիվորեն քննարկում են երկրպագուները և Ելենային սկսել են համերգներով հրավիրել արտասահման: «Ահա այդպես ես հայտնվեցի ԱՄՆ-ում անցած ամռանը և հանդիպեցի այնտեղ իմ կուռքերին: Արդեն ապրիլին տեղի կունենա իմ առաջին համերգը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»,- ընդգծել է Ելենա Երևանը և հավելել, որ խոստանում է չթողել իր առաջին բեմը դարձած երևանյան փողոցները և կշարունակի իր արևային ելույթներով ուրախացնել երևանցիներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]