1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է երկրի տնտեսական ցուցանիշները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է երկրի տնտեսական 
ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015 թվականի փետրվարի 27-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014թ. հունվարին» զեկույցի համաձայն` 2014 թվականի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 3.4%-ով` կազմելով 4 տրլն 525.9 մլրդ դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, համախառն ներքին արդյունքի աճին նպաստել են առևտուրը և ծառայությունները, որոնց ավելացված արժեքի աճը կազմել է 5.2%, և գյուղատնտեսությունը, որի ավելացված արժեքի աճը կազմել է 7.8%: Շինարարությունը, նվազելով  3.3%-ով, զսպող ազդեցություն է ունեցել ՀՆԱ աճի վրա:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը (ներառյալ` էներգետիկան), ապա ավելացված արժեքը նվազել է -0.1%-ով: Սակայն հատկանշական է, որ արդյունաբերության հատվածները դրսևորել են տարբեր միտումներ: Մասնավորապես, մշակող արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 7.7%, երբ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում հատվածը նվազել է 15.1%-ով: Նվազում է արձանագրվել նաև հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման հատվածում` -5.8%:

Այս իմաստով կարելի է նկատել, որ եթե արդյունաբերությունից զատենք  էներգետիկան, ապա պատկերը միանգամայն այլ կստացվի: Նշված մոտեցմամբ՝ 2014 թվականի տարեկան նախնական տվյալներով, արդյունաբերության ավելացված արժեքի աճը կազմել է 5.1%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]