Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալիեւի վարչախումբը երկրի տնտեսական ճգնաժամի համար մեղադրում է «որոշ ուժերի»

Ալիեւի վարչախումբը երկրի տնտեսական ճգնաժամի համար  մեղադրում է «որոշ 
ուժերի»

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան որոշ ուժեր, որոնք խիստ հետաքրքրված են Ադրբեջանին տեսնելու «թեժ կետեր» հանդիսացող 40-ից ավելի պետությունների հետ միեւնույն շարքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր էջում նման գրառում է կատարել Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, ով հայտնի է Ադրբեջանի յուրաքանչյուր անհաջողության մեջ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության դիմաց դրսի ուժերի հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով:

Ալիեւի վարչախմբի կառկառուն դեմքը նաեւ Geostrategy կայքում հրապարակված` «Ադրբեջանը երե՞ս է թեքում Ուկրաինայից» հոդվածի հեղինակներին մեղադրել է սադրանքի մեջ:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Ուկրաինայում հեղափոխությունից հետո Ադրբեջանը փոխել է Կիեւի նկատմամբ իր վերաբերմունքը եւ իր արտաքին քաղաքականության մեջ հակվում է Մոսկվայի կողմը:

Քաղաքականության այդ փոփոխության մասին ուշագրավ մեկնաբանություն է արել Quartz պարբերականն իր` «Իլհամ Ալիեւը նմանակում է Վլադիմիր Պուտինին» վերնագրով հոդվածում:

«Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը եւ Եվրոպան դիմեցին Ադրբեջանին` որպես Ռուաստանին իդեալական այլընտրանք: Բայց, պարզվեց, որ տագնապ առաջացնող բազմաթիվ հանգամանքներ կան: Քաղաքական բռնաճնշումները երկրում եւ իր հարեւանների նկատմամբ թշնամանքը այդ պետությունը դարձրել են փոքրիկ Ռուսաստան», -գրել է պարբերականը:

Հոդվածում նշվում է, որ օրեսնդրությունը փոխելով երրորդ անգամ երկրի նախագահ դարձած` իշխանությունը հորից ժառանգած Իլհամ Ալիեւը, որը երկիրը տանում է իսկական բռնապետության, չի կատարում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին 1994 թվականին իր իսկ հոր` Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված պայմանագրով հանձն առած պարտավորությունները, ինչի համար, այս հունվարին, հակամարտության միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց նրան կատարել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գծով իր պարտավորությունները: Հայաստանի եւ ԼՂՀ հետ սահմաններում Ալիեւի` «զենքով շաչյունը», անկասկած, գրգռել և ջղայնացրել է Ռուսաստանին, որը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում պայմանագիր ունի:

Նշվում է, որ Ադրբեջանը չի երկյուղել «նեղացնել» նաեւ իր ավելի հզոր հարեւաններին` Ռուսաստանին եւ Իրանին: Իրանը զայրացած է իր սահմանների մոտ ռազմական բազաներ Իսրայելի մուտքն Ադրբեջանի կողմից արտոնելու կապակցությամբ, իսկ Ռուսաստանն էլ զայրացած է այն բանով, որ Ադրբեջանն արդեն 20 տարի համաձայնության չի գալիս Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ:

«Ալիեւի կողմից իրագործվող` բյուջեն կեսից ավելի չափով էներգետիկ հատվածից կախվածության քաղաքականությունը, միջին դասի` գնալով վատացող դրությունը եւ հակասական արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ են, քան ոչ կենսունակ երկրարաժամկետ կայունության ռազմավարություն, որը խոսում է այն մասին, որ Ալիեւը նմանակում է Վլադիմիր Պուտինին, չնայած նրա` հաճախակի բախմանը Ռուսաստանի հետ», -գրում է Quartz-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]