Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակի մարզում իրականացրել է «ԶԼՄ-ներն ու հաշմանդամությունը» ծրագիրը

Շիրակի մարզում իրականացրել է «ԶԼՄ-ներն ու հաշմանդամությունը» ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության հետ կապված թեմաները և  հաղորդումները պատրաստելիս և լուսաբանելիս լրատվամիջոցները պետք է հետևեն որոշակի կանոնների՝ օգտագործեն հատուկ եզրույթներ, չներկայացնեն այնպիսի  լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք կվիրավորեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սա է եղել Շիրակի մարզի լրատվական դաշտի որակը  բարելավելու նպատակով, ՀՀ ԱՄՆ դեսպանության հասարակության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում, «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի իրականացրած «ԶԼՄ-ներն ու հաշմանդամությունը» ծրագրի նխատակը: Ծրագրի շրջանակում կազմակերպվել են դասընթացներ, հրատարակվել ուղեցույցներ, պաստառներ և օրացույցներ:

«Ծրագրի նպատակը հասարակության իրազեկության բարձրացումն է՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի վերաբերյալ: Ծրագրի շրջանակում հրատարակվել է ուղեցույց՝ ԶԼՄ ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող թեմաների ճիշտ լուսաբանմանը: Շատ հաճախ լրագրողների կողմից օգտագործվում է օրինակ անշարժունակ կամ հաշմանդամ՝ հաշմանդամություն ունեցող մարդ դարձվածքի, կույր՝ տեսողական խնդիր ունեցող, խուլ՝ լսողական խնդիր ունեցող անձ և այլ բառերի փոխարեն, ինչը շատ դեպքերում բացասաբար է ազդում հաշմանդամություն  ունեցող անձանց վրա, իսկ երբեմն  մասնագետները չունեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ, որպեսզի հաղորդումները պատրաստեն սոցիալական ներառման տեսանկյունից, լիրաժեք չեն տիրապետում հաշմանդամություն ունեցող անձից հարցազրույց վերցնելու ճիշտ ձևերին, լեզվին և տերմինաբանությանը»,-իր խոսքում նշեց հոգեբան Քրիստինե Աղանյանը` ներկայացնելով ծրագիրը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]